ԱԺ փոխնախագահը շնորհակալություն է հայտնել Վրաստանին՝ դժվար պահին Հայաստանին սատարելու և աջակցության ձեռք մեկնելու համար

Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը, որը նաև հայ-վրացական միջխորհրդարանական բարեկամական խմբի ղեկավարն է, շնորհակալություն է հայտնել Վրաստանին՝ Հայաստանին աջակցության ձեռք մեկնելու համար։

«Վրաստանի սիրելի գործընկերներ,

Որպես հայ-վրացական միջխորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար երախտագիտություն եմ հայտնում իմ գործըներներից ու վրաց ժողովրդից Հայաստանի համար այս դժվար պահին մեզ սատարելու եւ աջակցության ձեռք մեկնելու համար: Մեր հարազատ ժողովուրդները համատեղ են հաղթահարել հազարամյակների մարտահրավերները եւ վստահ եմ, որ անտեսանելի այս թշնամու` Կորոնավիրուսի դեմ հաղթանակը տոնելու ենք միասին»:

https://www.facebook.com/lena.nazaryan.5/posts/3385684264796117