Խորովածի 3-րդ համահայկական փառատոն. կմասնակցեն Արմեն Ջիգարխանյանն ու Վիկ Դարչինյանը

Խորովածի 3-րդ համահայկական փառատոն. կմասնակցեն Արմեն Ջիգարխանյանն ու Վիկ Դարչինյանը
Խորովածի 3-րդ համահայկական փառատոն. կմասնակցեն Արմեն Ջիգարխանյանն ու Վիկ Դարչինյանը

Հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանը մասնակցելու է սեպտեմբերի 18-ին Լոռու մարզում կայանալիք Խորովածի համահայկական 3-րդ փառատոնին: Փառատոնը կազմակերպում է «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» հ/կ-ն` ՀՀ Էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ:
Ինչպես տեղեկացնում են «Հայ Խոհարարական ավանդույթների Զարգացման եւ Պահպանման» հ/կ-ից`փառատոնն այս տարի կանցկացվի հանրահայտ «Երբ գալիս է սեպտեմբերը» ֆիլմի խորագրով: Փառատոնի ընթացքում Ախթալայում նաեւ կբացվի ֆիլմի գլխավոր դերակատար Արմեն Ջիգարխանյանի բրոնզաձույլ արձանը` խորոված անելիս:
Փառատոնին նախատեսվում է նաեւ աշխարհահռչակ հայ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանի մասնակցությունը:
© Medialab.am