Մակրոնը հայտարարել է, որ ԵՄ-ն փաստորեն կրկնապատկել է հետագա յոթ տարվա իր բյուջեն

 Եվրամիությունը (ԵՄ) «փաստորեն կրկնապատկել Է հետագա յոթ տարվա»՝ 2021 – 2027 թվականների, «համար իր բյուջեն նախորդ յոթամյա ժամանակաիջոցի՝ 2014 – 2020 թականների համեմատությամբ: Հուլիսի 21-ին այդ մասին հայտնել Է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԵՄ-ի գագաթնաժողվի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գագաթնաժողովում ԵՄ-ի հաստատված յոթնամյա բյուջետային պլանի եւ Եվրամիության տնտեսության վերականգնման հիմնադրամի ընդհանուր ծավալը կազմում Է 1,824 տրիլիոն եվրո, 2014 – 2020 թվականների բյուջեն կազմել Է 959 միլիարդ եվրո:

«Ամբողջությամբ վերցված, հաշվի առնելով վերականգնման հիմնադրամը, մենք կարողացանք գործնականում կրկնապատկել Եվրոպայի առաջիկա տարիների բյուջեն: Այսօր մենք ունենք յոթնամյա բյուջե եւ վերականգնման պլան, որոնք մոտենում են Եվրամիության (միագումար) համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 2 տոկոսին»,- նշել Է Մակրոնը:

Եվրամիության՝ բյուջեին նվիրված գագաթնաժողովը շարունակվել Է գրեթե չորս օր՝ հուլիսի 17-ից մինչեւ 21-ը: Դրա արդյունքներով ԵՄ-ի ղեկավարները հաստատել են Միության՝ 2021 – 2027 թվականների բյուջետային պլանը 1 074,3 միլիարդ եվրոյի չափով եւ որոշում են ընդունել ստեղծել ԵՄ-ի տնտեսության վերականգնման արտաբյուջետային հիմնադրամ 750 միլիարդ եվոյի ծավալով, որից գրեթե 209 միլիարդ եվրոն կստանա համավարակից առավել տուժած Իտալիան:

Տնտեսության վերականգնման հիմնադրամում բոլոր միջոցները Եվրահանձնաժողովի կողմից կներգրավվեն ԵՄ-ի ընդհանուր պարտային հանձնառությունների տեսքով՝ մինչեւ 2058 թվականը մարմամբ: Այդ միջոցներից 390 միլիարդ եվրոն կբաշխվի ԵՄ-ի առավել տուժած երկրների եւ տարածաշրջանների միջեւ դրամաշնորհների տեսքով, այսինքն՝ անհատույց, եւ 360 միլիարդն՝ արտոնյալ վարկերի տեսքով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: