Հայտնաբերվել է իրավախախտման 747 դեպք

Հունիսի 9-ին ՀՀ ոստիկանության կողմից իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 747 դեպք, տեղեկացնում են կառավարությունից:

Հունիսի 9-ի դրությամբ տեսչական մարմինների կողմից իրականացվել է 25546 ստուգում: Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով կայացվել է 2393 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում:

‼️Հունիսի 9-ին ՀՀ ոստիկանության կողմից իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման…

Gepostet von ՀՀ կառավարություն am Mittwoch, 10. Juni 2020