Իշխան Սաղաթելյանը 2-րդ անգամ ևս չընտրվեց ԱԺ փոխնախագահ

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, որին խմբակցությունը առաջին ձախողված ընտրությունից հետո երկրորդ անգամ էր առաջադրել ԱԺ փոխնախագահի պաշտոնում, այս անգամ ևս չընտրվեց:

Ինչպես քիչ առաջ հայտարարեց ԱԺ հաշվիչ հանձնախմբի ղեկավար Նարեկ Բաբայանը, քվեարկությանը մասնակցել է 103 պատգամավոր, կողմ է քվեարկել 49 պատգամավոր, անվավեր է համարվել 5 քվեաթերթիկ:

Իշխան Սաղաթելյանի ընտրվելու համար անհրաժեշտ է 54 կողմ քվե:

Նկատենք, որ սա Սաղաթելյանի երկրորդ քվեարկությունն էր. իշխանական խմբակցությունը խոստացել էր նրա ընտրվելու համար ապահովել անհրաժեշտ նվազագույն կողմ քվեներ, սակայն չստացվեց: