Ձեռնարկվում են միջոցառումներ անձին հայտնաբերելու ուղղությամբ․ ՆԳՆ՝ ավտոբուսում տեղի ունեցած միջադեպի մասին

ՆԳ նախարարությունն արձագանքել է Երևանի ավտոբուսներից մեկում տեղի ունեցած միջադեպին, որը մեծ արձագանք է գտել սոցիալական ցանցերում։

ՆԳՆ-ից հայտնել են, որ միջադեպի առնչությամբ Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնում առերևույթ հանցագործության հատկանիշներով կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։

Միաժամանակ միջոցներ են ձեռնարկվում տեսանյութում երևացող անձին հայտնաբերելու ուղղությամբ։

Այս մասին գրում է «Հայկական ժամանակը»՝ հղում անելով ՆԳ նախարարությանը։