Հայաստանը 20 տարում ունեցել է երկու արտգործնախարար, որոնք այժմ Հայաստանում չեն բնակվում. Մարուքյան

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հայաստանի Երրորդ Հանրապետությունը 30 տարեկան պետություն է։ Այդ 30 տարիներից շուրջ 20 տարին ՀՀ արտգործնախարար են եղել երկու անձ, ովքեր արդեն երկար ժամանակ է, ինչ մշտապես չեն բնակվում Հայաստանում։

Ինչո՞ւ եմ այս հարցին անդրադառնում, որովհետև ուզում եմ բացառենք Հայաստանին որպես խոպան կամ ապագայում բնակվելու վայր չհամարող անձանց լինելը այնպիսի վճռորոշ պաշտոններում, ինչպիսին որևէ բնագավառի նախարարն է:

Առավել ևս խոսքը վերաբերում է երբեմնի արտաքին գործերի նախարարներին, որոնց բանակցած փաստաթղթերը իրողություն են դառնում այսօր, որում ապրում ենք մենք բոլորս, իսկ իրենք՝ ոչ»:

Նկատենք, որ խոսքը ՀՀ նախկին արտգործնախարարներ Վարդան Օսկանյանի և Էդվարդ Նալբանդյանի մասին է, որոնք պաշտոնավարել են համապատասխանաբար՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին: