Այսօր տեղի է ունեցել ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որտեղ քննարկվել է նաեւ «ՀՀ ընտրական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթը:
Այդ մասին տեղեկացնում են ԱԺ մամլո ծառայությունից: Նշվում է, որ քննարկումների արդյունքում հանձնաժողովը հոկտեմբերի 29-ի ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված օրենսդրական փաթեթի վերաբերյալ տվել է դրական եզրակացություն: