Խլղաթյան-Կարապետյան զույգն արծաթե մեդալ է նվաճել աշխարհի գավաթում

Հայաստանի հրաձգության հավաքականի անդամներն առաջին մեդալներն են նվաճել աշխարհի գավաթի խաղարկությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի հավաքականի անդամներ Բենիկ Խլղաթյանը և Էլմիրա Կարապետյանը 10 մետր ատրճանակ միքս մրցաձևում դուրս էին եկել եզրափակիչ, սակայն դարձել են մրցաշարի արծաթե մեդալակիրներ: Հայ մարզիկները 17:7 հաշվով զիջել են հնդիկներին: