Հանրապետության տարածքում սպասվում է ձյուն և օդի ջերմաստիճանի անկում

Հանրապետության տարածքում եղանակը կպայմանավորվի արևմուտքից ցիկլոնի ներթափանցմամբ: Դեկտեմբերի 10-ի գիշերն` առանձին հյուսիսային շրջաններում, դեկտեմբերի 10-ի ցերեկն` ամբողջ հանրապետությունում սպասվում է ձյուն:Այդ մասին հայտնում է Meteo-tv օդերևութաբանական ծառայության կայքը:

Առատ տեղումներ հնարավոր են Գեղարքունիքի մարզում: Քամին` հյուսիս-արևմտյան 2-7մ/վրկ, առանձին վայրերում հնարավոր է ուժգնացում 18-23մ/վրկ: Օդի ջերմաստիճանը ցերեկը կնվազի 3-5 աստիճանով, իսկ արևելյան շրջաններում` 5-7 աստիճանով: Առանձին վայրերում հնարավոր է մառախուղ, լեռներում և լեռնանցքներում` բուք, ցածր տեսանելիություն և մերկասառույց ավտոճանապարհներին:

 

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունից Մետեո Թի Վի-ին հայտնում են, որ դեկտեմբերի 9-ի 9.00 դրությամբ մերկասառույց է Սևան-Գավառ ճանապարհահատվածում:

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը հորդորում է բոլոր վարորդներին Վերին Լարսի ուղղությամբ տեղաշարժվել միայն ճանապարհների վիճակի մասին պաշտոնական տեղեկություն ստանալուց հետո:

Մայրաքաղաքում սպասվում է ձյուն: Հնարավոր է մառախուղ, տեղ-տեղ մերկասառույց:Օդի ջերմաստիճանը գիշերը -4-6, ցերեկային ժամերին -1+1, երեկոյան -2-4:

© Medialab.am