ՍԱՏՄ տեսուչների կողմից այսօր անցկացված վերահսկողությունը թե մայրաքաղաքում, թե մարզերում հայտնաբերել է որոշակի խախտումներ․ Տեսանյութ

ՍԱՏՄ տեսուչների կողմից այսօր անցկացված վերահսկողությունը թե մայրաքաղաքում, թե մարզերում հայտնաբերել է որոշակի խախտումներ թույլ տված տնտեսավարողների: Դրանք քիչ են՝ երկուսը Երևանում, երեքը մարզերում, սակայն ցույց են տալիս, որ դեռևս շտկելու խնդիրներ կան:

Այդ կազմակերպություններում խախտվել են ախտահանիչներով բոլոր նախատեսված վայրերն ապահովելու, օգտագործված դիմակների համար փակ աղբաման ունենալու, ինչպես նաև ախտահանման ու ջերմաչափման մատյանները պատշաճ վարելու նորմերը: Կազմվել են արձանագրություններ, որոնք կներկայացվեն ՀՀ պարետատուն: Այս մասին տեղեկացնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։

https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/videos/308763597062541/?v=308763597062541