Մենք պատմություն կերտեցինք. Քիմ Քարդաշյանն անդրադարձել է Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը

Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն իր «Ինստագրամ»-ի էջի միլիոնավոր հետևորդների հետ կիսվել է  ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող պատմական բանաձևի ընդունման մասին հրապարակումներով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մասնավորապես Քարդաշյանը «սթորի» բաժնում հրապարկել է նկար, որում գրված է՝ «Այսօր մենք պատմություն կերտեցինք»: Հաջորդ նկարով Քարդաշյանն իր  հետևորդներին ներկայացրել է բանաձևի քվեարկության արդյունքները:

Հեռուստաաստղն իր 150 մլն հետևորդների հետ կիսվել է նաև «Թվիթեր»-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ բանաձևի ընդունման վերաբերյալ կատարած գրառմամբ: Քարդաշյանը  նաև մաղթել է բարի ընթերցանություն՝ տրամադրելով «The New Yor Times»-ի՝ բանաձևի ընդունման վերաբերյալ հրապարկման ակտիվ հղումը: