SUT.am-ը շուտով կդառնա «Փաստերի ստուգման հարթակ»` FIP.am

SUT.am-ը շուտով կդառնա «Փաստերի ստուգման հարթակ»` FIP.am
SUT.am-ը շուտով կդառնա «Փաստերի ստուգման հարթակ»` FIP.am

SUT.am-ի հարգելի՛ ընթերցողներ, տեղեկացնում ենք, որ շուտով տեղի է ունենալու կայքի վերանվանում։ Փոփոխությունը, որը պայմանավորված է մեր նոր բրենդային քաղաքականությամբ (նոր ընթերցողներին «սուտ» բառով չվանելու նպատակով), չի ենթադրում կայքի գործունեության և բնույթի փոփոխություն։

Կայքի գործունեության նպատակը շարունակելու է լինել ապատեղեկատվության դեմ պայքարը և փաստերի ստուգումը (fact checking): SUT.am-ն այսուհետ հանդես կգա նոր՝ «Փաստերի ստուգման հարթակ» կամ FIP (անգլ․՝ Fact Investigation Platform) անվանմամբ։ Մինչև վերջնական վերաբրենդավորումը, SUT.am-ի հղումներին հետևելով, դուք կհայտնվեք FIP.am-ում, որը կպարունակի կայքի բոլոր հին ու նոր հոդվածները։

Մենք բարձր ենք գնահատում յուրաքանչյուր ընթերցողի ներկայությունը, և հուսով ենք, որ այս տեխնիկական փոփոխությունները տարակուսանքի մեջ չեն գցի մեր ընթերցողին։

Հարգանքով՝

«Իրազեկ քաղաքացիների միավորման» FIP (SUT.am) թիմ