Ոստիկանությունը քրեական գործը հարուցել է ինքնասպանության հասցնելու հոդվածով

Ոստիկանությունը քրեական գործը հարուցել է ինքնասպանության հասցնելու հոդվածով
Ոստիկանությունը քրեական գործը հարուցել է ինքնասպանության հասցնելու հոդվածով

Ինչպես տեղեկացնում են ՀՀ Ոստիկանությունից, հոկտեմբերի 16-ին, ժամը 13.15-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Սևան-Երևան մայրուղուց դեպի Գետամեջ գյուղ տանող ճանապարհին կայանված:
«BMW X-5» մակնիշի ավտոմեքենայում դիակ կա:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը «Արայ» ՍՊԸ-ին պատկանող «BMW X-5» մակնիշի ավտոմեքենայում, վարորդի նստելատեղին, հայտնաբերել է 31-ամյա Արմեն Պետրոսյանի դիակը` քունքի մասում հրազենային վնասվածքի հետքով, աջ ձեռքին` «ՏՏ» ատրճանակ` պահունակում 6 փամփուշտով:

Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 110 հոդվածի 1-ին մասի` Ինքնասպանության հասցնելը, և 235 հոդվածի 1-ին մասի` Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, հատկանիշներով:

© Medialab.am