Իշխանական կուսակցության նախընտրական շտաբը կղեկավարի Սուրեն Պապիկյանը

Այս ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մասնակցելու է առանց դաշինքի։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ պատգամավոր, ՔՊ խոսնակ Վահագն Ալեքսանյանը:

Նա նաև տեղեկացրել է, որ կուսակցության նախընտրական շտաբի ղեկավարն է Սուրեն Պապիկյանը, շտաբի մյուս անդամները՝ Արայիկ Հարությունյանը, Արսեն Թորոսյանը և Ռոմանոս Պետրոսյանը։