Այս օրերին սահմանին մենք արժանապատվության քննություն ենք հանձնում․ Նորիկյան

Արդար Հայաստան կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

Այս օրերին սահմանին մենք արժանապատվության քննություն ենք հանձնում:

Խորագույն հարգանքս ու երախտագիտությունս եմ հայտնում այս պահին մեր սահաններին կանգնած բոլոր զինծառայողներին:

Այն հանգամանքը, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի հատվածում 6 հայ զինծառայող է գերեվարվել ադրբեջանցիների կողմից, խոսում է այն մասին, որ ցանկացած պահի կարող է իրավիճակը պայթել:

Բոլորս պետք է զգոն լինենք, իսկ քաղաքական ուժերը պետք է դրսևորեն ողջամտություն ու խոհեմություն` ստեղծված իրավիճակից դուրս գալու համար:

Ակնհայտ է, որ մենք կանգնած ենք մեր հայրենիքը պահպանելու, մեր պետականությունը չկորցնելու խնդրի առաջ:

Ժողովու’րդ, պատմությունը միշտ դասեր է տալիս, իսկ մենք շարունակում ենք մնալ նույն աշակերտը` ծույլ…Եկեք այս անգամ դասեր քաղենք մեր պատմությունից…