Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի Արցախ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի  նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի Արցախ։ Նախատեսված են ԱԳ նախարարի հանդիպումները Արցախի նախագահի, ԱԺ նախագահի և ԱԳ նախարարի հետ:

Նախարար Մնացականյանին ընդունելու է նաև Արցախի թեմի առաջնորդ Պարգև արք. Մարտիրոսյանը:

Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ-ից։