Տիգրանաշենի իբրև թե հանձման մասին կեղծ լուրը վաղուց պաշտոնապես հերքվել է, բայց չգիտես ինչու ոմանք շարունակում են հրճվել ադրբեջանական մամուլի կեղծ հրապարակումներրով․ Չախոյան

 Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հայաստանում հայտնի շրջանակները նախ կեղծ լուր են տարածում, իբրև թե Տիգրանաշենը հանձնել ենք Ադրբեջանին։ Կարճ ժամանակ անց մեզ մոտ տարածվող կեղծ ինֆորմացիան հայտնվում է ադրբեջանական մամուլում։ * Ինչից հետո Հայաստանում հայտնի նույն շրջանակները սկսում են էլ ավելի ոգևորված գրել ու խոսալ այդ մասին, թե տեսեք-տեսեք, ադրբեջանական մամուլն էլ է գրել։

Տիգրանաշենի իբրև թե հանձման մասին կեղծ լուրը վաղուց պաշտոնապես հերքվել է, բայց չգիտես ինչու ոմանք շարունակում են հրճվել ադրբեջանական մամուլի կեղծ հրապարակումներրով, որոնց համար սկզբնաղբյուր են ծառայել հենց իրենք։

ՀԳ․ Հիմա դուք ու՞մ կամ ինչի՞ կողմից եք»։