Առողջապահության նախարարության ծախսերը՝ համավարակով պայմանավորված

Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացված ծախսերի մասով կից տրամադրվում է տեղեկատվություն` 2021 թվականի հունվարի 1-ից մինչև սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածի համար:

Աղյուսակում ներառված են բացառապես առողջապահության նախարարության կողմից կատարված ծախսերը, քանի որ ծախսեր եղել են նաև այլ գերատեսչությունների կողմից։

Համավարակով պայմանավորված՝ ծախսերը կրում են շարունակական բնույթ, որոնց մասին տեղեկատվությունը պարբերաբար կթարմացվի։

 1  Վերապրոֆիլավորված բժշկական կենտրոնների պահպանման ծախսեր  7.479.778.514 
 2  Բազմապրոֆիլ բժշկական կենտրոններին կատարված վճարումներ (պայմանագրային գներով) 1.517.699.534
 3  Պարգևատրում Covid-19-ի շրջանակներում  82.348.723
 4  Բուժաշխատողներին տրվող լրավճար` պատվաստման գործընթացի շրջանակներում 352.967.013
 5  Սննդի կազմակերպում` պացիենտների և բուժանձնակազմի համար 305.677.031
 6  Պաշտպանիչ միջոցներով հագեցվածություն 41.680.869
 7  Դեղորայքի և ԲՆԱ հագեցվածություն   2.819.855.546
 8  Բժշկական սարքավորումներով հագեցվածություն  81.774.594
 9  Բժշկական կենտրոնների վերանորոգում  172.777.391
 10  Այլ պետական մարմինների կարիքների համար կատարված վճարումներ 206.380.539
 11  Պատվաստանյութի տեղափոխում ՀՀ 62.110.449
  Հանրագումար 13.123.050.203