Հայաստանը հումանիտար օգնություն է ուղարկել Թուրքիային. ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար

Այսօր Հայաստանը հումանիտար օգնություն է ուղարկել Թուրքիային։ Այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրելէ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։

«Հումանիտար օգնությամբ բեռնված բեռնատարներն անցել են սահմանը Մարգարայի կամրջով և ուղևորվել դեպի երկրաշարժից տուժած շրջան»,-նշել է նա։

Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում փետրվարի 6-ին 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի ունեցել։ Ստորգետնյա ցնցումները, որին հաջորդել են հարյուրավոր հետցնցումներ, զգացվել են երկրի 10 նահանգներում և հարակից երկրներում, որոնցից ամենաշատը տուժել է Սիրիան։