Ճարտարում ավտովթարի հետևանքով վնասվածք ստացած երեխայի վիճակը գնահատվում է կայուն ծանր

Արցախի Ճարտար քաղաքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով ծանր վնասվածք ստացած երեխան, որը ռուս խաղաղապահների ուղղաթիռով տեղափոխվել է Երևան, գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում։ 

ԲԿ-ից հայտնում են, որ երեխայի մոտ առկա է ողնաշարի ծանր կոտրվածք, ողերի ու կողոսկրերի կոտրվածքներ, գլխուղեղի աջ կիսագնդի սալջարդ։ Անցել է անհրաժեշտ բոլոր հետազոտությունները, գտնվում է բուժման պրոցեսում։

Վիճակը գնահատվում է կայուն ծանր։ Կյանքին վտանգ չի սպառնում, գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկների հսկողության տակ։