Վլադիմիր Կարապետյան. Սերժ Սարգսյանի հայտարարությունը հումորի դրսեւորում է

Վլադիմիր Կարապետյան. Սերժ Սարգսյանի հայտարարությունը հումորի դրսեւորում է
Վլադիմիր Կարապետյան. Սերժ Սարգսյանի հայտարարությունը հումորի դրսեւորում է

Ընդդիմադիր ՀԱԿ արտաքին կապերի պատասխանատու, ԱԳ նախկին մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանը «Մեդիալաբի» հետ զրույցում մեկնաբանելով Սերժ Սարգսյանի այսօր հնչեցրած հայտարարությունը` նշեց, թե այդ հայտարարությունը կարելի է համարել հումորի դրսեւորում:

Հիշեցնենք, որ այսօր Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու հրաժեշտի պաշտոնական արարողության ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե «Հայաստանը իրոք ձգտում է դառնալ այնպիսին, ինչպիսին Եվրամիության անդամ երկրներն են»:

«Հին պատմությունները չհիշենք, միայն վերջին իրադարձությունները հիաշատակենք` շարունակվում է Կոնգրեսի շրջափակումը եթերում, հանրային հեռուստաընկերությունեը մերժել է եթեր հեռարձակել օգոստոսի 2-ին կայանալիք հանրահավաքի մասին իրազեկող հոլովակը, նախօրեին գիշերը` իրազեկման ժամանակ հարձակում է եղել Կոնգրեսի երիտասարդների վրա, եւ մինչեւ հիմա չեն բացահայտվել եւ պատժվել մեղավորները: Վերջին հանրահավաքի ժամանակ կրկին մի շարք տրանսպորտային ձեռնարկություններ չեն աշխատել: Սրանք վերջին իրադարձություններն են միայն, թե ինչ պաշարով է Սարգսյանը ցանկանում դառնալ այնպիսի երկիր, ինչպիսին ԵՄ անդամ երկրներն են»,- հայտարարեց Կարապետյանը:

Վլադիմիր Կարապետյանը նաեւ հարց ուղղեց, թե «կա՞ մեկը, որը կհավատա նման խոսքերին` հաշվի առնելով, որ Սերժ Սարգսյանը դրժել է իր նախընտրական բոլոր խոստումները, երկրում սոցիալ-տնտեսական վիճակը գնալով ավելի է վատթարացել»:

© Medialab.am