Շաբաթօրյակով պայմանավորված՝ ապրիլի 17-ին փակ կլինեն Հրազդանի կիրճ տանող բոլոր ճանապարհները

Շաբաթօրյակով պայմանավորված՝ ապրիլի 17-ին, ժամը 9:30-ից 17:00-ն, փակ կլինեն Հրազդանի կիրճ տանող բոլոր ճանապարհները

Հարգելի համաքաղաքացիներ,Հրազդանի կիրճում նախատեսվող սանիտարական մաքրման աշխատանքներով պայմանավորված՝ ապրիլի 17-ին, ժամը 9:30-ից 17:00-ն, ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը՝ Հրազդանի կիրճ տանող բոլոր 4 ճանապարհներներով։

Երթևեկությունը նշված ժամերին կդադարեցվի նաև Կիրճի ներսում:

Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը:

Երևանի քաղաքապետարան