ՍՈՒ-30֊ների նոր խմբաքանակ կստանանք առաջիկայում. Դավիթ Տոնոյան. տեսանյութ

Դավիթ Տոնոյան
Դավիթ Տոնոյան

Շնորհավորում եք և կամաց-կամաց հարցեր տալիս. ի պատասխան լրագրողների շնորհավորանքի ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, որ Հայոց բանակի օրվա առթիվ, ի թիվս այլ  պաշտոնյաների, Եռաբլուր էր այցելել:

Որքանո՞վ է այսօր Հայոց բանակը սպառազինված, գիտենք՝ վարչապետն ասաց, որ 80-ականների ամոթալի զենքերի էջը փակված է, Factor.am-ի հարցին ՀՀ պաշտպանության նախարարը պատասխանեց. «Գաղտնիք չեմ բացահայտի, բայց սպառազինությունները ավելացված են տասնյակ տոկոսներով: Այսինքն՝ մեր կարողությունները բավականին մեծացել են»: Անդրադառնալով բանակում նոր սննդակարգի անցման հարցին, նախարարը նշեց, որ զորամասերի մոտ 40 տոկոսն անցել է նոր սննդի ապահովման ձևաչափին: Իսկ այս տարի 100 տոկոսով կհամալրվի՞.  «Անում ենք, ամեն ինչ, որ այդպես լինի, այո՛»:

Տոնոյանը նշեց, որ այս ծրագիրը անսպասելի հաջողություն է արձանագրել: Մանրամասները՝ տեսանյութում: