Հայաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 349 հաստատված դեպք, նաև՝ 12 մահ, 605 առողջացած

Առողջապահության նախարարության տվյալների համաձայն, հուլիսի 7-ի դրությամբ Հայաստանում ընդհանուր առմամբ արձանագրվել է կորոնավիրուսի 29 285 հաստատված դեպք։ Մեկ օրում հաստատված դեպքերը աճել են 349-ով։

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը -29285 (+349)
Առողջացածներ – 16907 (+605)
Փաստացի բուժվողներ -11711
Ընդհանուր թեստեր – 125088 (+1273)
Մահվան ելքեր – 503 (+12)
Մահվան ելքեր այլ պատճառով –164 (+5)