Ոստիկանությունը զգուշացնում է վարորդներին, որ փոփոխությունները ուժի մեջ կմտնեն հունիսի 2-ից

Ոստիկանությունը զգուշացնում է վարորդներին, որ փոփոխությունները ուժի մեջ կմտնեն հունիսի 2-ից
Ոստիկանությունը զգուշացնում է վարորդներին, որ փոփոխությունները ուժի մեջ կմտնեն հունիսի 2-ից

Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառի իրավախախտումների համար պատասխանատվություն սահմանող հոդվածներում այս տարվա փետրվարին կատարված փոփոխություններն ուժի մեջ կմտնեն հունիսի 2-ից : Այս մասին վարորդներին հիշեցնում է ոստիկանության մամուլի ծառայությունը:

«Թյուրըմբռնումներից եւ անհարկի տարաձայնություններից զերծ մնալու նպատակով երթեւեկության մասնակիցներին հորդորում ենք նախապես ծանոթանալ փոփոխություններին եւ ճանապարհային երթեւեկության իրենց իրավունքն իրացնել բացառապես օրենսդրությամբ սահմանված նորմերին համապատասխան: Մաղթում ենք անարգել երթեւեկություն»,-հորդորում է ոստիկանությունը:

© Medialab.am