Իրանը դուրս է եկել միջուկային գործարքից և սպառնում է ԱՄՆ-ին ռազմական հարվածով

Իրանը դուրս է եկել միջուկային գործարքից և սպառնում է ԱՄՆ-ին ռազմական հարվածով
Իրանը դուրս է եկել միջուկային գործարքից և սպառնում է ԱՄՆ-ին ռազմական հարվածով

Իրանի կառավարությունը հայտարարել է, որ հրաժարվում է Իրանի և միջազգային վեց միջնորդների կողմից 2015 թվականին կնքված միջուկային գործարքի սահմանափակումներից. հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Պաշտոնական Թեհրանը հայտարարում է, որ պատժամիջոցները վերացնելու դեպքում պատրաստ է վերադառնալ իր պարտավորությունների կատարմանը, ինչպես նաև իր որոշումը ուղղակիորեն կապում է ուրբաթ օրը բարձրաստիճան գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանության հետ: «Իրանը վերջնականապես կհրաժարվի միջուկային գործարքի սահմանափակումներից, առաջին հերթին ցենտրիֆուգների քանակի հետ կապված: Այսպիսով, իրանական միջուկային ծրագիրը արտադրության որևէ սահմանափակում չի ունենա»,- ասված է կառավարության հայտարարության մեջ:

Իրանի իշխանությունները հավելել են, որ կշարունակեն համագործակցել ՄԱԳԱՏԷ-ի հետ և կվերադառնան միջուկային գործարքի իրենց պարտավորությունների կատարմանը, եթե հանվեն երկրի դեմ պատժամիջոցները և հաշվի առնվեն երկրի շահերը: Բացի այդ, ինչպես հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին, Թեհրանը պետք է հասնի նրան, որ ԱՄՆ-ը պատասխան տա գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանության համար:   

Աղբյուրը՝ Factor.am