Մոսկվան բարձր է գնահատում ԱՄՆ-ի խաղաղարար ջանքերը․ Պեսկով

Մոսկվան բարձր է գնահատում Ուկրաինայում հակամարտության կարգավորման ուղղությամբ ԱՄՆ-ի միջնորդական ջանքերը։ Այս մասին, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Ամերիկյան կողմը շարունակում է իր միջնորդական, խաղաղարար ջանքերը։ Մենք բարձր ենք գնահատում դա»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

Կրեմլի խոսնակը միաժամանակ ընդգծել է, որ հակամարտության կարգավորումն առանց Ուկրաինայի ներկայացուցիչների մասնակցության անհնար է։