Վրաստանը պայման է դրել Հայաստանի առաջ

Վրաստանը պայման է դրել Հայաստանի առաջ
Վրաստանը պայման է դրել Հայաստանի առաջ

Հայաստանի ու Վրաստանի միջև առայժմ գործում է ազատ առևտրի ռեժիմը, և վրացական կողմը ջանքեր է գործադրում, որ այն չփոխվի, սակայն առայժմ հայտնի չէ, թե Մաքսային միությունը Վրաստանի հարցով ինչ կպահանջի Հայաստանից: Այս մասին հայտարարել է Հայաստանում Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին: Պատասխանելով հարցին, թե արդյոք Վրաստանի ու ԵՄ միջև Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո հայկական ապրանքների համար մաքսատուրքերը կբարձրանան, Թենգիզ Շարմանաշվիլին նշել է. «Չեմ կարծում, որ Եվրամիությունը դա է պնդում, ընդհակառակը, մենք մինչև վերջ չգիտենք, թե Մաքսային միությունը մեր վերաբերյալ ինչ կպահանջի Հայաստանից»:

Փաստորեն, Վրաստանը Հայաստանի հետ որպես ազատ առևտրի գոտու պահպանման պայման առաջ է քաշում Մաքսային միություն մտնելուց հրաժարվելը: Սա նույնիսկ պայման չէ, այլ զգուշացում: Վրաստանը մտադիր չէ Հայաստանի հետ հարաբերությունները վատթարացնել մինչև այն պահը, քանի դեռ Հայաստանը չի մտել ՄՄ և չի բարձրացրել մաքսատուրքերը:

Դա կարելի է համարել Եվրոպայի պայմանը, քանի որ Վրաստանը շատ շուտով կդառնա ԵՄ ասոցացված անդամ, և նրա սահմաններին կգործեն եվրոպական օրենքները: Եվրոպան, չնայած Եվրասիական միություն մտնելու Հայաստանի հայտարարությանը, Երևանի համար պահպանել է արտոնյալ առևտրի պայմանները: Այդ ռեժիմի շրջանակներում Հայաստանը կարող է դեպի Եվրոպա հարյուրավոր անուն ապրանքներ արտահանել և ներմուծել առանց մաքսատուրքերի կամ էլ նվազագույն մաքսաչափով: Այդ ռեժիմը, անկասկած, չեղյալ է արվելու, եթե Հայաստանը դառնա Եվրասիական միության անդամ: Կարդալ ավելին