ԵՄ հեռացրել է Վրաստանը Covid-19-ի տարածման տեսանկյունից անվտանգ համարվող երկրների ցանկից, հայտում է Reuters-ը․ Azatutyun.am

«ԵՄ-ն հեռացրել է Վրաստանը համաճարակաբանական տեսանկյունից անվտանգ երկրների ցանկից», – հաղորդում է Reuters-ը։

Գործակալության տեղեկություններով՝ այս որոշումը կայացվել է նախօրեին Բրյուսելում, ԵՄ անդամ 27 պետությունների դեսպանների հավաքի ընթացքում։ Վրաստանից բացի անվտանգ պետությունների ցանկից հեռացվել են նաև Կանադան ու Թունիսը։ Այս քայլը նշանակում է, որ այսուհետ Վրաստանի, ինչպես նաև Կանադայի ու Թունիսի քաղաքացիները ԵՄ տարածք մուտք գործելու դեպքում ստիպված են լինելու պարտադիր ինքնամեկուսացման ենթարկվել կամ թեստ հանձնել։

Այս մասին փոխանցում է Azatutyun.am-ը։