Հոգեբուժարան, ոստիկաններ.Երվանդ Կարապետյանին բաց թողեցին

Մի քիչ առաջ ազատ արձակվեց ակտիվիստ Երվանդ Կարապետյանը, ում ձերբակալումը արդեմ մի քանի ժամ է, ինչ սոցիալական ցանցերում բուռն քննարկումների առիթ էր դարձել:
Տեղեկացնենք, որ այսօր ժամը 13։50–ին ակտիվիստ Երվանդ Կարապետյանին ոստիկանները բերման էին ենթարկել Հանրային հեռուստաընկերության շենքի առջևից, երբ նա միայնակ պաստառով բողոքի ակցիա էր իրականցնում՝ բարձարձայնելով Հ1 հանրային հեռուստաալիքի ոչ ժողովրդավար լինելու մասին:

«Ես բացատրեցի, որ իրավունք ունեմ պիկետ անցկացնելու, ինձ ասացին՝ չունես, քանի որ Հանրայի հեռուստաընկերությունը ստրատեգիական օբյեկտ է», – ասել է Կարապետյանը:

Այնուհետեւ ոստիկանները նրան տարել Նորքի հոգեբուժարան՝ նշելով, որ ահազանգ են ստացել, թե նա նա հոգեկան հիվանդ է:

Նորքի հոգեբուժարանում, ոստիկանները երկար ժամանակ չգտնելով բժշկական եզրակացության փաստաթուղթը, չեն ուզել նրան ազատ արձակել:

Գտնելուց հետո էլ փաստաթուղթը չեն տվել ոչ մեկին, որ ծանոթանան բովանադակության հետ:

Երվանդի ակտիվիստ ընկերները համոզված եմ, որ փաստաթղթում գրված է, որ Երվանդ Կարապետյանը հոգեկան շեղումներ չունի:

© Medialab.am