Նորքի տուն–ինտերնատի բնակիչների «Տաքսի–տաքսին»՝ մեծ բեմում

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում Նորքի տուն–ինտերնատի բնակիչները ներկայացրել են Ժիրայր Անանյանի «Տաքսի–տաքսի» կատակերգական բեմադրությունը։

May be an image of 3 people, people standing, indoor and text that says 'mlsa.am'

Այս մասին տեղեկացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:

May be an image of 3 people and people standing

««Տարմանի» թատերախմբի դերասանները Նորքի տուն-ինտերնատի տարեցներն են, որոնց ցանկությամբ՝ հայտնի բեմադրությունն իրենց կողմից ներկայացվել է հենց այն բեմում, որտեղ ժամանակին խաղացել են Կարպ Խաչվանքյանը, Սվետլանա Գրիգորյանը, Մելինե Համամջյանը և այլք։

May be an image of 7 people, people sitting and people standing

Օրենսդիր և գործադիր մարմինների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից բացի, ներկայացումը դիտել են նաև նախարարության ենթակայությամբ գործող խնամքի հաստատությունների բնակիչները»,-տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը։