Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ Լաչինի միջանցքի անցակետից առևանգված երեք հայ երիտասարդներն ազատ են արձակվել

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում ապօրինի տեղադրված սահմանային անցակետից առևանգված երեք հայ երիտասարդներն ազատ են արձակվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ավելի վաղ, Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ դադարեցնում է քրեական հետապնդումը երեք հայ երիտասարդների նկատմամբ, ովքեր առևանգվել էին Լաչինի միջանցքի անցակետում։ Նրանց նկատմամբ կիրառվել էր «վարչական պատիժ 10-օրյա կալանքի տեսքով», ինչից հետո, համաձայն Ադրբեջանի գլխավոր դատախազության հաղորդագրության, նրանք «կարտաքսվեն Ադրբեջանի տարածքից»։