«Ե՛ւ նախագահ Քոչարյանին, ե՛ւ Սերժ Սարգսյանին, ե՛ւ Արմեն Գևորգյանին եմ կաշառք տվել». Սիլվա Համբարձումյան. «Ա1+»

«Ե՛ւ նախագահ Քոչարյանին, ե՛ւ Սերժ Սարգսյանին, ե՛ւ Արմեն Գևորգյանին եմ կաշառք տվել». Սիլվա Համբարձումյան. «Ա1+»
«Ե՛ւ նախագահ Քոչարյանին, ե՛ւ Սերժ Սարգսյանին, ե՛ւ Արմեն Գևորգյանին եմ կաշառք տվել». Սիլվա Համբարձումյան. «Ա1+»

Գործարար Սիլվա Համբարձումյանը, խոսելով բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին հանքեր ձեռք բերելու համար տված 14 միլիոն ԱՄՆ դոլար կաշառքի մասին՝ նշել է, որ քանի որ մինչ 2011 թվականը կաշառք տալը քրեորեն պատժելի արարք չի համարվել, այդ պատճառով էլ այս գործով նա տուժող կողմն է:

Ինչպես փոխանցում է «Ա1+»-ը՝ Համբարձումյանն ասել է, թե մինչ թավշյա հեղափոխությունը Հայաստանում որևէ հարց առանց կաշառքի չէր լուծվում:

«Բոլորդ էլ տեղյակ եք, տենց մի դեպք կա՞, որ առանց Բաղրամյան 26-ի ինչ- որ հարց լուծվեր, ես գործարար եմ 90 թվականից, կաշառք չի եղել մինչև 97 թիվը, դրանից հետո էդ կաշառքը վխտում էր Հայաստանի Հանրապետությունում».- ասել է Համբարձումյանը։

Նա ասել է, թե 2008 թվականին խոշոր գործարք է արել արաբների հետ եւ հավելել. «Ինձ չխանգարելու համար և՛ նախագահ Քոչարյանին, և՛ Սերժ Սարգսյանին, և՛ Արմեն Գևորգյանին եմ կաշառք տվել, Հայաստանում խոշոր գործարք գիտեք հեշտ էր, պետք է տեղյակ լինեին և՛ նախագահը, և՛ վարչապետը, հիմա Փաշինյանի օրոք չեմ կարծում, որ դա կա»:

«Aravot.am»-ի փոխանցմամբ էլ, Համբարձումյանը որոշ մանրամասներ է ներկայացրել Մեղրիում Լիճքվազ-թեյի ոսկու հանքի վերաբերյալ:

«Այն դատական գործընթացում դրվեց աճուրդի և վաճառվեց մանկապիղծ Սերոբին (մանկապղծության համար դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանին-Medialab.am): 10 միլիոն կաշառք էին վերցրել ռուսներից, իսկ հանքը վաճառել էին 164 միլիոն դրամով: Հիմա այդ գործն էլ ենք անում, որ գործը վերաբացվի: Քանի որ առաջին անգամ մենք հաղթել ենք բոլոր դատական ատյաններով, Վճռաբեկով, Բաղրամյան 26-ից կանչել էին Վճռաբեկ դատարանի նախագահին, ասել՝ շուտ նույն հիմքերով զրկում եք»:

Լրագրողների հարցին՝ այս գործո՞ւմ էլ կան հայտնի անուններ, Սիլվա Համբարձումյանն ասել է. «Տիգրան Սարգսյան, Սերժ Սարգսյան, բոլոր հանքերն առանց իրենց չեն եղել»: