Դավիթ Տոնոյանն ու Բակո Սահակյանը բանակաշինության հարցեր են քննարկել

Դավիթ Տոնոյանն ու Բակո Սահակյանը բանակաշինության հարցեր են քննարկել
Դավիթ Տոնոյանն ու Բակո Սահակյանը բանակաշինության հարցեր են քննարկել

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 11-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին:

Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից,  հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, քննարկվել են բանակաշինությանը եւ այդ ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: