Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Աամենայն Հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության օրվա առթիվ

Քրիստոսահիմն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հանրապետության օրվա տոնական առիթով ողջունում և Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում մեր ժողովրդի զավակներին` ի Հայաստան, յԱրցախ և ի Սփյուռս:

Այսօր տոնում ենք նվիրական հիշատակը Հայոց պետականության վերականգնման, որն իրականություն դարձավ բազմադարյա դադարից հետո: Իննսունչորս տարիներ առաջ մայիսյան լուսավոր այս օրը մեր հայրերը հռչակեցին Հայաստանի առաջին Հանրապետությունը, և հայրենի երկնակամարում ծածանվեց հայոց եռագույնը` որպես խորհրդանիշ ազատ և անկախ ապրելու մեր ժողովրդի երազանքի իրականացման:

Գոհություն Երկնավորին, Մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման հիշատակներն այսօր ոգեշնչում են մեր ժողովրդին հայրենի պետականությունը զորացնելու և իր լուսավոր գալիքը կառուցելու հույսերում:

Մայր Տաճարի Իջման Սուրբ Սեղանի առաջ ի խորոց սրտի աղոթում ենք, որ Ամենակարող Աստված երկնառաք օրհնության և հարատև խաղաղության մեջ պահի Հայրենի մեր երկիրը և հավատավոր

Մեր զավակներին` պարգևելով կայուն և ապահով առաջընթաց:

© Medialab.am