«Խնայված միջոցների մի մասը պետք է վճարել աշխատողներին ոչ թե պարգևավճարների տեսքով, այլ՝աշխատավարձի որոշակի բարձրացման». պատգամավոր

«Խնայված միջոցների մի մասը պետք է վճարել աշխատողներին ոչ թե պարգևավճարների տեսքով, այլ՝աշխատավարձի որոշակի բարձրացման». պատգամավոր
«Խնայված միջոցների մի մասը պետք է վճարել աշխատողներին ոչ թե պարգևավճարների տեսքով, այլ՝աշխատավարձի որոշակի բարձրացման». պատգամավոր

ԱԺ «Իմ քայլը» պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի գրառումը ներկայացնում ենք ստորեւ։

«Քանի որ տարբեր գերատեսչություններ արդեն պարզեցին,որ ճիշտ աշխատանքի դեպքում կարելի է տարվա կտրվածքով զգալի գումարներ խնայել,կարծում եմ այդ խնայված միջոցների մի մասը պետք է վճարել աշխատողներին ոչ թե պարգևավճարների տեսքով,այլ՝աշխատավարձի որոշակի բարձրացման։ Դրանով միանգամից մի քանի խնդիր կլուծվի(համակարգային…)

1. Կապահովվի նորմալ աշխատավարձի չափ,ինչը կարող է նպաստել և՛ կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը և՛աշխատանքի արդյունավետության բարձրացմանը
2. չի լինի օրենքի խախտում
3. չեն լինի աչք ծակող,հասարակության շրջանում հակասական զգացողություններ առաջացնող(երբեմն շատ հիմնավորված…) պարգևավճարներ
4. յուրաքանչյուր աշխատակից նախապես կիմանա տարվա իր բյուջեն, և դա հիմնաված չի լինի սուբյեկտիվիզմի վրա (կստանա՞ պարգևավճար ղեկավարի կողմից,թե չէ…) 
5. Խնայված միջոցների մնացած մասով կարելի է բազմաթիվ բարեփոխումներ իրականացնել համապատասխան ոլորտներում(յուրաքանչյուրս էլ գիտենք,որ բոլոր բնագավառներում էլ բազմաթիվ չլուծված խնդիրներ ունենք,և լրացուցիչ գումարը երբեք ավելորդ չի կարող լինել…)
Այս թվարկումը կարելի է շարունակել,բայց թերևս հիմնականը նշվեց։ Իսկ պարգևավճար կարծում եմ պետք է ստանան այն աշխատակիցները,ովքեր,իրոք, իրենց աշխատանքի որակով վաստակել են այդ իրավունքը։ «Շատ լավը» միշտ էլ պետք է խրախուսվի և չանտեսվի։ Դա էլ իր հերթին կբերի մոտիվացիայի աճի և առողջ մրցակցության։

Հ.գ.1 պետք է կարողանանք որակի հստակ չափանիշներ սահմանել՝ այստեղ ևս սուբյեկտիվիզմից խուսափելու համար։

Հ.գ.2 13-րդ աշխատավարձի պռակտիկան կարծում եմ չպետք է վերացնել։Այն միշտ էլ ողջունելի է»։