Վթար՝ Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհին․վարորդը մահացել է, ուղևորը՝ վնասվածքներ ստացել

Մարտի 19-ին, ժամը 19.00-ին, «ՎԱԶ-21120» մակնիշի ավտոմեքենան Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհի 25-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել. 63-ամյա վարորդ Անդրանիկ Հայրապետյանը մահացել է, իսկ 56-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն, տեղեկացնում է ոստիկանությունը։