«Բարգավաճ Հայաստանը» նախագահական ընտրություններին կաջակցի Սերժ Սարգսյանին

«Բարգավաճ Հայաստանը» նախագահական ընտրություններին կաջակցի Սերժ Սարգսյանին
«Բարգավաճ Հայաստանը» նախագահական ընտրություններին կաջակցի Սերժ Սարգսյանին

Թեեւ վերջին ժամանակներում հաճախակիացած ՀՀԿ-ԲՀԿ միջեւ տարաձայնությունների մասին տարաբնույթ խոսակցություններին, այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստից հետո ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, թե «խորհրդարանականից հետո նախագահական ընտրությունների ենք գնալու միասնական թեկնածուով», եւ որ իրենք աջակցելու են գործող նախագահ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանին:
«Խորհրդարանական ընտրություններից հետո գնալու ենք նախագահական ընտրությունների միասնական թեկնածուով` ի դեմս երկրի գործող նախագահի», -հայտարարել է ԲՀԿ առաջնորդը` որոշումը կապելով երկրի առաջ ծառացած տնտեսական, ֆինանսական, քաղաքական եւ ռազմական խնդիրներով:
Չնայած խորհրդարանական եւ նախագահական ընտրություններին դեռեւս բավականին ժամանակ կա, սակայն իշխող ՀՀԿ մամլո քարտուղար Էդուարդ Շարմազանովն երեկ տեղեկացրել է, որ այսօր կուալիցիոն ուժերը նոր համաձայնագիր կստորագրեն առաջիկա նախագահական ընտրություններին Սերժ Սարգսյանին աջակցելու համար:
 
© Medialab.am