Իրանագետ Տիգրան Դավուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Այգիներում և քաղաքի կենտրոնական մասերում զբոսաշրջիկների գիշերելը կամ հերթ պահելն Իրանում տարածված երևույթ է:
Եթե մենք միայն Մեղրիից մի օրում 1800 պատվաստառու իրանցի ենք ընդունում և մեր 4-5 շրջիկ կետերը սպասարկում են օրական հիսուն քաղաքացու, այս վիճակն էլ պետք է նախատեսեինք:
Մոտավոր հաշվարկով այս վիճակը տևելու է մեկ շաբաթ: Այս խմբերին կարելի էր հունավորել հարավային կամ հյուսիսային շրջաններ, քաղաքակիրթ ծառայություն մատուցել և մայրաքաղաքը ևս լիցքաթափել: Այս մարդիկ Իրանի համեստ խավի ներկայացուցիչներն են, իսկ նրանց ազգային արժույթը անցած քառասուն տարվա ընթացքում արժեզրկվել է 3,570 անգամ, այսինքն 7 թումանոց դոլարը դարձել է 25,000 թուման: