Տրագիկոմեդիա Ազգային ժողովում. Կենսաթոշակային օրենքն ընդունվեց

Տրագիկոմեդիա Ազգային ժողովում. Կենսաթոշակային օրենքն ընդունվեց
Տրագիկոմեդիա Ազգային ժողովում. Կենսաթոշակային օրենքն ընդունվեց

Ազգային ժողովն այսօր 68 կողմ, 12 դեմ և 36 ձեռնպահ ձայնով ընդունեց Կուտակային կենսաթոշակի մասին օրենքը: Հիշեցնենք, որ ըստ այդմ՝ կենսաթոշակային պարտադիր կուտակային վճարներ չկատարած գործատուները մինչև սեպտեմբերի 30-ը կազատվեն տույժեր ու տուգանքներ վճարելուց:

Նախքան քվեարկությունը ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ն երեկ ամբողջ օրը քննարկել է հարցը, հանդիպել է փորձագետներին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, Դեմ եմ-ի անդամներին: Նա նշեց, որ թեև այս օրինգաիծը կես քայլ առաջ է, մեղմում է լարվածությունը, բայց թերի է ու չի լուծում բոլոր խնդիրները:

Նրա խոսքով՝ ԲՀԿ-ն ունի հարցեր, որոնք մնում են բաց, հետևաբար չի կարող կողմ քվեարկել: ԲՀԿ-ն դեմ չի քվեարկում, որպեսզի, ըստ Նաիրա Զոհրաբյանի, կառավարությանը հնարավորություն տա լուծել հետագա խնդիրները: Նա հայտարարեց, որ եթե ԱԺ ոչ իշխանական ուժերից բաղկացած քառյակն այս հարցով արտահերթ նիստ հրավիրելու ստորագրահավաք անցկացնի, ԲՀԿ-ն կմիանա այդ նախաձեռնությանը: Ձեռնպահ քվեարկեցին նաև ՕԵԿ-ն ու ՀՅԴ-ն, դեմ քվեարկեցին ՀԱԿ-ն ու Ժառանգությունը: Կարդալ ավելին