Ռոբերտ Քոչարյանն արձագանքեց. ըստ ընդդիմության` Ռոբերտ Քոչարյանը «խառնված» է

Ռոբերտ Քոչարյանն արձագանքեց. ըստ ընդդիմության` Ռոբերտ Քոչարյանը «խառնված» է
Ռոբերտ Քոչարյանն արձագանքեց. ըստ ընդդիմության` Ռոբերտ Քոչարյանը «խառնված» է

Ընդդիմադիր ՀԱԿ մամլո խոսնակ Արման Մուսինյանը մեկնաբանելով Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի մայիսի տասին հրապարակված հարցազրույցը` կարծիք հայտնեց, որ Քոչարյանը «խառնված է»:
«Ռոբերտ Քոչարյանը շատ անհանգստացած է իր ճակատագրով»,- «Մեդիալաբի» հետ զրույցում նշեց Մուսինյանը:

Այսօր` մայիսի տասին «Մեդիամաքսին» տված հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը անդրադարձել է մարտիմեկյան իրադարձություններին :

«Բազմաթիվ մտքեր արտահայտվեցին առ այն, թե ո՞ւմ էին ձեռնտու «մարտի 1-ի» ողբերգական իրադարձությունները: Պատասխանը շատ պարզ է. նրանց, ովքեր այսօր անընդհատ շահարկում են այդ իրադարձությունները, բայց հաստատ ոչ իշխանություններին` թե ներկայիս, թե նախորդ»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը:

Նա նաեւ նշել է, թե ««Մարտի 1-ի» գործով հետաքննությունը վարվում է ոչ թե արտակարգ դրության ռեժիմի մտցնելու իրավական հիմքերի, այլ մարդկային զոհերի հանգեցրած զանգվածային անկարգությունների փաստերի մասով»:

Եվ խնդիրն, ըստ Քոչարյանի, այն է, որ հետաքննությանը չի հաջողվում բացահայտել մարդկանց մահվան բոլոր հանգամանքները` կոնկրետ անձերին պատասխանատվության կանչելու կամ ինքնապաշտպանության շարժառիթներով նրանց արդարացնելու համար:

«Կարող եմ միանշանակ ասել, որ մարտական զենքերով մարդկանց վրա կրակելու հրաման ոչ ոք չի տվել: Համենայն դեպս, ինձ դրա վերաբերյալ որեւէ փաստ հայտնի չէ»,- ասել է Քոչարյանը:

 

© Medialab.am