Զարուհի Փոստանջյանին Երևանի ավագանու մանդատից զրկելու որոշման նախագիծը չընդունվեց

Երևանի ավագանու փետրվարի 7-ի արտահերթ նիստում  քննարկվել է Երևան քաղաքի ավագանու անդամ Զարուհի Փոստանջյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին որոշման նախագիծը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` օրակարգային  հարցի վերաբերյալ զեկուցում է ներկայացրել Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը։ 

Նա նշել է, որ ավագանու անդամ Զարուհի Փոստանջյանը նստաշրջանի ընթացքում բացակայել է բոլոր 42 քվեարկություններից՝ ներկա չգտնվելով ոչ հանձնաժողովի, ոչ ավագանու նիստերին։ 

Արտահերթ նիստում ներկա ավագանու անդամներից  32-ը կողմ, իսկ 2-ը դեմ են քվեարկել Փոստանջյանին ավագանու մանդատից զրկելու որոշման նախագծին, որի արդյունքում այն չի ընդունվել, քանի որ որոշումն անցկացնելու համար անհրաժեշտ էր 33 ձայն։