«Նիկոլ, երազածդ «սամասուդը» հասավ Ազգային ժողով». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը Ֆեյսբուքի իր էջքում գրել է.

«Նիկոլ, երազածդ «սամասուդը» հասավ Ազգային ժողով: Հիմա էլ ընդդիմադիր պատգամավորներին «սամասուդ» անելու հրահանգ ես տվել, փաստորեն:

Քիչ առաջ Ազգային ժողովում տեղի ունեցածը քո կառավարման պատկերն է: Ողջ պետությունն այս վիճակին ես հասցրել քո «թաթիկներ կտրելու», «սամասուդ» անելու, «ծեփելու, փտելու» կոչերով:

Այս խուժանության ռեժիսորը դու ես, Նիկոլ»: