Արայիկ Հարությունյանի հրաժարականը կարող է փախուստ դիտվել. Տիգրան Աբրահամյան. Factor

Երեկ Լաչինի միջանցքում տեղադրված ապօրինի անցակետից արցախցի երեք երիտասարդների առևանգումից հետո բազաթիվ քաղաքացիներ հավաքվել էին Ստեփանակերտի հրապարակում և իշխանություններից հստակ գործողություններ էին պահանջում, որից հետո էլ Արցախի խորհրդարանում հրավիրվել էր փակ նիստը։

Քննարկմանը մասնակցել են Արցախի իշխանության ներկայացուցիչները, պատգամավորներ, նախկին նախագահները։ Անդրադառնալով այս դիտարկմանը՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը նշեց, որ Արցախում իրավիճակը շատ մոտ է կրիտիկական իրավիճակին՝ բոլոր առումներով։

Անդրադառնալով դիտարկմանը, թե Արայիկ Հարությունյանը պատրաստ է հրաժարական տալ Արցախի նախագահի պաշտոնից, Աբրահամյանը կարծիք հայտնեց, որ Արայիկ Հարությունյանի հրաժարականը կարող է փախուստ դիտվել։

Մանրամասները՝ Factor-ի տեսանյութում։