Նարեկ Սարգսյանի արտահանձնման վերաբերյալ Դատախազությունը պաշտոնական տեղեկություն չունի․ Factor.TV

Նարեկ Սարգսյանի արտահանձնման վերաբերյալ Դատախազությունը պաշտոնական տեղեկություն չունի․ Factor.TV
Նարեկ Սարգսյանի արտահանձնման վերաբերյալ Դատախազությունը պաշտոնական տեղեկություն չունի․ Factor.TV

Երեկվանից հայկական լրատվամիջոցները հղում անելով Չեխական աղբյուրներին հայտարարում են, որ Չեխիան կարող է Հայաստանին արտահանձնել նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդուն՝ Նարեկ Սարգսյանին: 

Ըստ չեխական Tyden պարբերականի, Նարեկ Սարգսյանին արտահանձնման համաձայնություն տվել է դատարանը։

Factor.am-ի հետ զրույցում ՀՀ դատախազության աշխատակազմի հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանն ասաց, որ այս պահին արտահանձնման վերաբերյալ պաշտոնական տեղեկություն չունեն։

Նարեկ Սարգսյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով։