Լեռնային Ղարաբաղում մանկահասակ երեխաների մահը ադրբեջանական շրջափակման հետևանք է․ Արարատ Միրզոյան

Լաչինի միջանցքի 7-ամսյա շրջափակումը և Լեռնային Ղարաբաղի բնակչության լիակատար պաշարումը անդառնալի և կործանարար ազդեցություն են ունենում բնակչության կյանքի վրա: «Թվիթեր»-ի իր էջում այս մասին  գրել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Լեռնային Ղարաբաղի բնակիչներ 3-ամյա Լեոն և 6-ամյա Գիտան մահացել են  հումանիտար լուրջ իրավիճակի հետևանքով: 21-րդ դարում սա չպետք է հանդուրժել»,- գրել է Միրզոյանը։