Բելառուսի և Ադրբեջանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն և Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում անդրադարձել են մի շարք հարցերի, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակըին, գրում է РИА Новости-ն։
Ալիեւը տեղեկացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին, ներկայացրել Ադրբեջանի դիրքորոշումը որոշ ժամանակ առաջ տեղի ունեցած հայտնի միջադեպի վերաբերյալ։ Ալեքսանդր Լուկաշենկոն էլ նշել է, որ Բելառուսում հույս ունեն՝ իրավիճակն առաջիկա օրերին կկարգավորվի։