Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Վարդենիսում ռուսական կապիտալով ընկերությունը դադարեցրել է աշխատանքը

Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան հարվածել է նաև Հայաստանում ռուսական կապիտալով գործող ընկերությանը. ադրբեջանական բանակի կողմից սանձազերծած պատերազմի հետևանքով դադարեցվել են բոլոր կարգի աշխատանքները  ռուսական «Գեոպրոմայնինգ Գոլդ»  ընկերության  կողմից շահագործվող Սոթքի ոսկու հանքավայրում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց  «Գեոպրոմայնինգ Գոլդ»   ընկերության պատասխանատու Ռուզաննա Գրիգորյանը, հանքավայրում աշխատանքները դադարեցվել են կիրակի առավոտվանից սկսած, երբ սկսվել են ռազմական գործողությունները:  «Ընկերության տնօրինությունը դադարեցրել է աշխատանքները, որպեսզի ապահովի անձնակազմի անվտանգությունը:Քանի դեռ պահպանվում է հանքի տարածքի հրետակոծության սպառնալիքը, հանքավայրում աշխատանքները չեն վերսկսվի »,-ներկայացրեց Ռուզաննա Գրիգորյանը: