Ալիևը տեսակապով կմիանա Երևանում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեսակապի միջոցով կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին, որն անցկացվում է մայիսի 4-ին Երևանում։ Գագաթնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված մասնակիցների ցանկում ներառված է նաև Ադրբեջանի նախագահը։ Այս մասին հաղորդում է ադրբեջանական Trend գործակալությունը։